ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ

Մենք համադրում ենք շահերն ու գտնում լուծումներ

ՀՕՏԾ գործընթացների ամբողջական իրականացում

Media-Model-ը կազմակերպում և իրականացնում է հանրային գերակա շահ ճանաչված գույքերի օտարման և տարաբնակեցման ամբողջական գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կիրառելի միջազգային քաղաքականությունների ու չափանիշների պահանջներին համապատասխան։

Մեր աշխատանքն ընդգրկում է իրականացման ամբողջ ցիկլը՝ ծանուցումներից, բանակցություններից և օտարման պայմանագրերի ու փոխհատուցման համաձայնագրերի պատրաստումից մինչև իրավական և փաստաթղթային աջակցություն, կադաստրային և նոտարական գործընթացներ, պետական գրանցում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գույքի օտարման դատական գործընթացների նախաձեռնում և կառավարում։

Գործընթացի ողջ ընթացքում մենք անմիջականորեն աշխատում ենք ազդեցության ենթարկված անձանց հետ և սերտորեն համագործակցում համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ յուրաքանչյուր դեպք ուղեկցելով մինչև գործընթացի ավարտը։

ՀՕՏԾ-ը
թվերով
2012-ից

Հողերի օտարման և տարաբնակեցման փորձ

10

Խոշորածավալ ՀՕՏԾ ծրագիր

20+

Իրականացված ենթածրագիր

3,100+

Օտարված անշարժ գույք

Աշխատանքի հիմնական ուղղությունները

Փաստաթղթերի պատրաստում, ծանուցում և բանակցություններ

Պաշտոնական ծանուցումների, օտարման և փոխհատուցման պայմանագրերի նախագծերի պատրաստում, ծանուցումների իրականացում և ազդեցության ենթարկվող անձանց հետ բանակցությունների վարում։

Իրավական և փաստաթղթային աջակցություն

Աջակցություն սեփականության, ժառանգության, օրինականացման, փաստաթղթերի կարգավորման և օտարմանն առնչվող այլ իրավական հարցերում։

Նոտարական, գրանցման և դատական գործընթացներ

Նոտարական գործարքների և պետական գրանցման կազմակերպում, փոխհատուցումների տրամադրում, ինչպես նաև դեպոզիտ հաշիվների միջոցով և դատական կարգով գույքի օտարման գործընթացների իրականացում։

ՀՕՏԾ-ի կառավարում և հաշվետվողականություն

Օտարման գործընթացի ամբողջական կառավարում և համակարգում՝ պետական և շահագրգիռ այլ կառույցների հետ համագործակցությամբ, ներառյալ ՀՕՏԾ վիճակագրության վարումը և իրականացման հաշվետվությունների պատրաստումը։

Չափանիշները, որոնցով աշխատում ենք

ՀՕՏԾ-ների իրականացման մեր աշխատանքն իրականացվում է ՀՀ օրենսդրության և ներպետական ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային զարգացման և ֆինանսավորող կազմակերպությունների կիրառելի քաղաքականությունների, չափանիշների և պահանջների համաձայն։

Իրականացման հիմք են հանդիսանում՝

  • «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՕՏ ծրագրերը և ՀՕՏՇ-ները
  • միջազգային զարգացման և ֆինանսավորող կազմակերպությունների կողմից սահմանված անվտանգության մեխանիզմների քաղաքականություններն ու չափանիշները
  • համապատասխան միջազգային զարգացման կամ ֆինանսավորող կազմակերպությունների կողմից հաստատված ՀՕՏ պլանները
Ինչ փուլերով է իրականացվում ՀՕՏԾ-ն
01
Նախապատրաստում և ծանուցում
02
Բանակցություններ և իրավական աջակցություն
03
Պայմանագրեր և փոխհատուցում
04
Գրանցում և դատական գործընթացներ
05
Գործընթացի ավարտ և հաշվետվողականություն

Ծրագրեր

Ընտրված ՀՕՏ ծրագրեր
Ում հետ ենք աշխատում ՀՕՏԾ-ների շրջանակում

ՀՕՏԾ-ների իրականացման շրջանակում մենք աշխատում ենք խոշոր ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր իրականացնող պետական մարմինների և հաստատությունների, ինչպես նաև միջազգային զարգացման և ֆինանսավորող կազմակերպությունների, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ։

Մեր հիմնական պատվիրատուների թվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը, որոնց հետ իրականացրել ենք խոշորածավալ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրեր Հայաստանի տարբեր հատվածներում և Երևանում։

Մենք աշխատում ենք ինչպես ներպետական օրենսդրության պահանջներին, այնպես էլ կիրառելի միջազգային անվտանգության մեխանիզմների քաղաքականություններին և չափանիշներին համապատասխան՝ աջակցելով իրականացնող կառույցներին հողերի օտարման և տարաբնակեցման ամբողջ գործընթացում։