Հողերի օտարում եվ տարաբնակեցում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Տրանշ 2. Նոր ծրագրի ՈՒԳՊ/ՀՕՏԾ ն և Տրանշ 2 և Տրանշ 3․ Հաղորդակցուղիների տեղափոխման ՈՒԳՊ

Պատվիրատու
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Տարի
2018 – ընթացքում
Մեթոդ
Ընտրանք
1,444
Ծրագրի համաֆինանսավորումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ ՀՕՏԾ-ն մշակվել է Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (այսուհետ՝ ԱՄՔ 2009 թ.) սկզբունքներին համապատասխան և ներառում է ծրագրի ազդեցությունների ու արժեքների գնահատում, ինչպես նաև մանրամասն գործողությունների պլան՝ ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) և տնային տնտեսություններին (ՏՏ) ՀՕՏ վերականգնողական միջոցառումների և փոխհատուցումների տրամադրման համար։

Իրականացում

Media-Model-ը իրականացնում է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ում նոր ծրագրի համար ՈՒԳՊ/ՀՕՏԾ լրացման, ինչպես նաև Տրանշ 2-ում և Տրանշ 3-ում հաղորդակցուղիների տեղափոխման համար ՈՒԳՊ(ների) իրականացման աշխատանքները։ Աշխատանքն ընդգրկում է ազդեցության ենթակա գույքերի օտարման գործընթացի կազմակերպման և իրականացման ամբողջական ցիկլը։

Ազդեցության ենթակա միավորների ընդհանուր թվով սա Հայաստանում իրականացված ամենալայնածավալ օտարման գործընթացն է։ Ծրագիրը բաղկացած է մի քանի ենթածրագրերից՝

  • «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող (8 կմ) ճանապարհահատված և Տրանշ 2-ի «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող ճանապարհահատվածի ՀՕՏԾ լրացման Ագարակի և Աղձքի հատված (Ագարակ 2 կմ)
  • Տրանշ 2-ի հաղորդուղիների տեղափոխման հատված
  • Տրանշ 3-ի Թալին–Լանջիկ հատվածի դաշտամիջյան ճանապարհների մուտքերի կառուցման հատված
  • Տրանշ 2-ի շրջանակներում Աշտարակ–Թալին ճանապարհի (կմ 37+545 – կմ 71+435 (34 կմ)) միջդաշտային և դեպի հողամասեր մուտքային ճանապարհների և Նոր Եդեսիայի խաչմերուկի կառուցման հատված
  • Տրանշ 3-ի հաղորդուղիների տեղափոխման հատված

Հիմնական աշխատանքները ներառել են, սակայն չեն սահմանափակվել հետևյալով՝

  • ազդեցության ենթակա անձանց պաշտոնական ծանուցում և բանակցությունների վարում
  • օտարման պայմանագրերի և փոխհատուցման համաձայնագրերի պատրաստում
  • գույքային և այլ անհրաժեշտ փաստաթղթերի համակարգում
  • սեփականության, ժառանգության, օրինականացման և այլ իրավակազմակերպական խնդիրների կարգավորման աջակցություն
  • օտարման գործընթացի կազմակերպում և յուրաքանչյուր դեպքի ընթացքի վերահսկում
  • փոխհատուցումների տրամադրման կազմակերպում
  • նոտարական գործարքների և կադաստրային ու պետական գրանցման գործընթացների իրականացում
  • անհրաժեշտության դեպքում դեպոզիտ հաշիվների միջոցով օտարման գործընթացի կազմակերպում
  • դատական կարգով օտարման գործընթացների նախաձեռնում և դատական գործերի վարում
  • համապատասխան պետական և տեղական մարմինների հետ աշխատանքների համակարգում

Դատական կարգով օտարման ենթակա միավորների մասով նախաձեռնվել և վարվել են դատական գործընթացներ։ Նշված ՀՕՏԾ-ի շրջանակում նախաձեռնված և վարված դատական գործերի քանակը գերազանցում է 160-ը։