Հողերի օտարում եվ տարաբնակեցում

Երևան․ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր․ Տրանշ 2․ Բաբաջանյան-Տիչինա ճանապարհ

Պատվիրատու
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ
Տարի
2017–2018
Մեթոդ
Ընտրանք
295
Ծրագրի համաֆինանսավորումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ ՀՕՏԾ-ն մշակվել է Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (այսուհետ՝ ԱՄՔ 2009 թ.) սկզբունքներին համապատասխան և ներառում է ծրագրի ազդեցությունների ու արժեքների գնահատում, ինչպես նաև մանրամասն գործողությունների պլան՝ ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) և տնային տնտեսություններին (ՏՏ) ՀՕՏ վերականգնողական միջոցառումների և փոխհատուցումների տրամադրման համար։

Իրականացում

Media-Model-ի խորհրդատվական թիմը իրականացրել է Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի Բաբաջանյան–Տիչինա ճանապարհահատվածի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ ապահովելով օտարման գործընթացի կազմակերպումն ու ազդեցության ենթակա անձանց հետ աշխատանքը։

Իրականացված աշխատանքները ներառել են՝

  • ազդեցության ենթակա անձանց պաշտոնական ծանուցում
  • ազդեցության ենթակա անձանց հետ բանակցությունների վարում
  • օտարման պայմանագրերի և փոխհատուցման համաձայնագրերի պատրաստում
  • անհրաժեշտ փաստաթղթերի համակարգում
  • իրավակազմակերպական խնդիրների կարգավորման աջակցություն
  • օտարման և փոխհատուցումների տրամադրման գործընթացների կազմակերպում
  • նոտարական և կադաստրային գործարքների իրականացում
  • անհրաժեշտ դատական գործընթացների նախաձեռնում և վարում
  • ծրագրի իրականացման ընթացքում համապատասխան պետական և տեղական մարմինների հետ համագործակցություն