Media-Model-ի խորհրդատվական թիմը 2022 թ. հոկտեմբերից իրականացնում է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի՝ Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի Lot 1-ի 1-ին և 2-րդ ենթահատվածների ՀՕՏԾ-ն։ Աշխատանքն ընդգրկում է ազդեցության ենթակա գույքերի օտարման գործընթացի կազմակերպման և իրականացման ամբողջական ցիկլը։
Տրանշ 4-ի Քաջարան–Ագարակ հատվածի ՀՕՏԾ-ի 1-ին հատվածի 1-ին և 2-րդ ենթահատվածների իրականացման շրջանակում ՀՕՏԾ իրականացնող թիմի կողմից ըստ փուլերի իրականացվել են հետևյալ գործողությունները՝
ՀՕՏԾ-ի շրջանակում իրականացնող թիմի կողմից նախաձեռնվել են ավելի քան 80 դատական գործեր։ Դրանք այն դեպքերն են, երբ փոխհատուցման պայմանների շուրջ գույքերի սեփականատերերի հետ համաձայնության հասնել չի հաջողվել։ Արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, փոխհատուցման ենթակա գումարը փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին և նախաձեռնվել է դատական գործընթաց։
Մենք օգտագործում ենք քուքիներ՝ հասկանալու համար, թե ինչպես է օգտագործվում կայքը։ Կարող եք հրաժարվել՝ կայքը կաշխատի նույնպես։ Գաղտնիության քաղաքականություն