Հողերի օտարում եվ տարաբնակեցում

Երևան․ Իսակով-Արշակունյաց ճանապարհ

Պատվիրատու
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ
Տարի
2025 – ընթացքում
Մեթոդ
Ընտրանք
58
Ծրագրի համաֆինանսավորումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ ՀՕՏԾ-ն մշակվել է Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (այսուհետ՝ ԱՄՔ 2009 թ.) սկզբունքներին համապատասխան և ներառում է ծրագրի ազդեցությունների ու արժեքների գնահատում, ինչպես նաև մանրամասն գործողությունների պլան՝ ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) և տնային տնտեսություններին (ՏՏ) ՀՕՏ վերականգնողական միջոցառումների և փոխհատուցումների տրամադրման համար։

Իրականացում

Media-Model-ի խորհրդատվական թիմը իրականացնում է Իսակով–Արշակունյաց ավտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ ընդգրկելով ազդեցության ենթակա գույքերի օտարման գործընթացի կազմակերպումն ու ամբողջական ուղեկցումը։ Ծրագիրն իրականացվում է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» վերաբերյալ վարկային համաձայնագրի և Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» ծրագրային համաձայնագրի դրույթների համաձայն՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից։

Ծրագրի իրականացման շրջանակում աշխատանքները ներառում են՝

  • ազդեցության ենթակա անձանց պաշտոնական ծանուցում և նրանց հետ անմիջական աշխատանք
  • օտարման և փոխհատուցման գործընթացի կազմակերպում
  • օտարման պայմանագրերի, փոխհատուցման համաձայնագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • սեփականության և փաստաթղթային խնդիրների կարգավորման աջակցություն
  • բանակցությունների վարում ազդեցության ենթակա անձանց հետ
  • նոտարական, կադաստրային և պետական գրանցման գործընթացների կազմակերպում
  • համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների համակարգում
  • յուրաքանչյուր օտարման դեպքի ուղեկցում մինչև գործընթացի ավարտը

Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ՀՕՏԾ-ի իրականացման շրջանակում ՀՕՏԾ իրականացնող թիմի անդամները կազմակերպել են նաև ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված գործողություններ։

ՀՕՏԾ-ի իրականացման ընթացքում թիմի անդամները պարբերաբար ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի թիմի հետ կազմակերպել են աշխատանքային հանդիպումներ, ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումներ, ինչպես նաև տեսական և գործնական վերապատրաստումներ՝ ՀՕՏԾ գործընթացի կառավարման տարբեր ասպեկտներին վերաբերող թեմաներով։

Քննարկվել են Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ՀՕՏԾ-ին առնչվող հետևյալ հիմնական հարցերը․

  • ՀՕՏԾ գործընթացի փուլերը, իրականացման գործողությունների նկարագրությունը
  • ՀՕՏԾ-ի իրականացման գործընթացում ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի և ՀՕՏԾ իրականացնող թիմի փոխհարաբերությունները, պարտավորությունները և պատասխանատուները
  • ՀՕՏԾ փաստաթղթավորման հետ կապված առկա թերությունները, լուծման ուղիները
  • ՀՕՏԾ շրջանակներում ԱԵԱ-ների կողմից բարձրացված խնդիրների հիմնական տեսակները
  • այլ խնդիրներ

ՀՕՏԾ-ի շրջանակում իրականացնող թիմի կողմից նախաձեռնվել են 11 դատական գործեր։ Դրանք այն դեպքերն են, երբ փոխհատուցման պայմանների շուրջ գույքերի սեփականատերերի հետ համաձայնության հասնել չի հաջողվել։ Արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, փոխհատուցման ենթակա գումարը փոխանցվել է դատարանի դեպոզիտ հաշվին և նախաձեռնվել է դատական գործընթաց։