Ծրագրի համաֆինանսավորումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ ՀՕՏԾ-ն մշակվել է Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (այսուհետ՝ ԱՄՔ 2009 թ.) սկզբունքներին համապատասխան և ներառում է ծրագրի ազդեցությունների ու արժեքների գնահատում, ինչպես նաև մանրամասն գործողությունների պլան՝ ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) և տնային տնտեսություններին (ՏՏ) ՀՕՏ վերականգնողական միջոցառումների և փոխհատուցումների տրամադրման համար։
Իրականացում
Media-Model-ի խորհրդատվական թիմը իրականացրել է Հյուսիս–Հարավ մայրուղու և Արտաշատի խճուղու հատման խաչմերուկի կառուցման հետ կապված Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը։
Իրականացված աշխատանքները ներառել են՝
- ազդեցության ենթակա անձանց պաշտոնական ծանուցում
- ազդեցության ենթակա անձանց հետ բանակցությունների վարում
- օտարման պայմանագրերի և փոխհատուցման համաձայնագրերի պատրաստում
- անհրաժեշտ փաստաթղթերի համակարգում
- իրավակազմակերպական խնդիրների կարգավորման աջակցություն
- օտարման և փոխհատուցումների տրամադրման գործընթացների կազմակերպում
- նոտարական և կադաստրային գործարքների իրականացում
- անհրաժեշտ դատական գործընթացների նախաձեռնում և վարում
- ծրագրի իրականացման ընթացքում համապատասխան պետական և տեղական մարմինների հետ համագործակցություն