Ծրագրի համաֆինանսավորումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ ՀՕՏԾ-ն մշակվել է Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (այսուհետ՝ ԱՄՔ 2009 թ.) սկզբունքներին համապատասխան և ներառում է ծրագրի ազդեցությունների ու արժեքների գնահատում, ինչպես նաև մանրամասն գործողությունների պլան՝ ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) և տնային տնտեսություններին (ՏՏ) ՀՕՏ վերականգնողական միջոցառումների և փոխհատուցումների տրամադրման համար։
Իրականացում
Media-Model-ի խորհրդատվական թիմը իրականացրել է Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 1-ի ՀՕՏԾ 2-ը՝ ընդգրկելով Երևանի Շիրակի փողոցի, Արգավանդ և Գետափնյա համայնքների համապատասխան հատվածներում ազդեցության ենթակա գույքերի օտարման գործընթացները։
Ծրագրի շրջանակում իրականացվել են՝
- ազդեցության ենթակա անձանց ծանուցում, հանդիպումներ, բանակցություններ
- օտարման և փոխհատուցման պայմանագրերի ու համաձայնագրերի նախապատրաստում
- անհրաժեշտ գույքային և իրավական փաստաթղթերի համակարգում
- իրավակազմակերպական խնդիրների կարգավորման աջակցություն
- գույքերի օտարման գործընթացի կազմակերպում
- փոխհատուցումների տրամադրման կազմակերպում
- նոտարական գործարքների իրականացում
- կադաստրային և պետական գրանցման գործընթացների կազմակերպում
- ծրագրի իրականացման ընթացքում համապատասխան պետական և տեղական մարմինների հետ համագործակցություն