Հողերի օտարում եվ տարաբնակեցում

Երևան․ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 1. ՀՕՏԾ 3. Շիրակի փողոց, Արտաշատի խճուղի և Արշակունյաց փողոց

Պատվիրատու
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ
Տարի
2014–2015
Մեթոդ
Ընտրանք
117
Ծրագրի համաֆինանսավորումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ ՀՕՏԾ-ն մշակվել է Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (այսուհետ՝ ԱՄՔ 2009 թ.) սկզբունքներին համապատասխան և ներառում է ծրագրի ազդեցությունների ու արժեքների գնահատում, ինչպես նաև մանրամասն գործողությունների պլան՝ ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) և տնային տնտեսություններին (ՏՏ) ՀՕՏ վերականգնողական միջոցառումների և փոխհատուցումների տրամադրման համար։

Իրականացում

Media-Model-ի խորհրդատվական թիմը իրականացրել է Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 1-ի ՀՕՏԾ 3-ը՝ Երևանի Շիրակի փողոցի, Արտաշատի խճուղու և Արշակունյաց փողոցի համապատասխան հատվածներում։

Ծրագիրը ներառել է ոչ միայն գույքերի օտարման, այլև անհրաժեշտ դեպքերում վերաբնակեցման և դատական գործընթացների կազմակերպում։ Իրականացված աշխատանքներն ընդգրկել են՝

  • ազդեցության ենթակա անձանց պաշտոնական ծանուցում և բանակցությունների վարում
  • օտարման պայմանագրերի և փոխհատուցման համաձայնագրերի պատրաստում
  • փաստաթղթերի հավաքագրում և համակարգում
  • իրավակազմակերպական խնդիրների կարգավորման աջակցություն
  • օտարման գործընթացի կազմակերպում
  • փոխհատուցումների տրամադրման և վերաբնակեցման կազմակերպում
  • նոտարական գործարքների իրականացում
  • կադաստրային և պետական գրանցման գործընթացների կազմակերպում
  • դատական հայցերի նախապատրաստում
  • գույքի օտարման հետ կապված դատական գործերի վարում

Ծրագրի իրականացման ընթացքում պահպանվել է համագործակցությունը համապատասխան պետական և տեղական մարմինների հետ։