Հողերի օտարում եվ տարաբնակեցում

Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Տրանշ 2 Աշտարակ-Թալին ճանապարհ

Պատվիրատու
«Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ
Տարի
2012–2013
Մեթոդ
Ընտրանք
689
Ծրագրի համաֆինանսավորումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ ՀՕՏԾ-ն մշակվել է Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (այսուհետ՝ ԱՄՔ 2009 թ.) սկզբունքներին համապատասխան և ներառում է ծրագրի ազդեցությունների ու արժեքների գնահատում, ինչպես նաև մանրամասն գործողությունների պլան՝ ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) և տնային տնտեսություններին (ՏՏ) ՀՕՏ վերականգնողական միջոցառումների և փոխհատուցումների տրամադրման համար։

Իրականացում

Media-Model-ը իրականացրել է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի Աշտարակ–Թալին 42 կմ ճանապարհահատվածի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը։ Սա Media-Model-ի առաջին խոշորածավալ ՀՕՏԾ իրականացման ծրագրերից էր՝ ընդգրկելով մեծ թվով ազդեցության ենթակա գույքեր և անձինք ճանապարհային միջանցքի երկայնքով։

Այս ծրագիրը համարվում է Հայաստանի պատմության մեջ առաջին լայնածավալ ՀՕՏԾ-ն։

Իրականացված աշխատանքները ներառել են՝

  • ազդեցության ենթակա անձանց պաշտոնական ծանուցում
  • ազդեցության ենթակա անձանց հետ բանակցությունների վարում
  • օտարման պայմանագրերի և փոխհատուցման համաձայնագրերի պատրաստում
  • գույքային և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և համակարգում
  • իրավակազմակերպական խնդիրների կարգավորման աջակցություն
  • գույքերի օտարման գործընթացի կազմակերպում
  • փոխհատուցումների տրամադրման կազմակերպում
  • նոտարական գործարքների իրականացում
  • կադաստրային և պետական գրանցման գործընթացների կազմակերպում
  • համապատասխան պետական և տեղական մարմինների հետ գործընթացի համակարգում