Նախագիծն առանձնանում է բանկային ոլորտում բրենդների տեսանելիության և շուկայում դիրքավորման գնահատման համապարփակ, բազմալիք մոտեցմամբ։ Այն համադրել է դաշտային մոնիթորինգը, բովանդակային վերլուծությունը, մեդիա մոնիթորինգը և լսարանի չափման տվյալների վերլուծությունը՝ ընդգրկելով չորս հիմնական ուղղություն.
Արտաքին գովազդ. Երևանի ամբողջ տարածքում արտաքին գովազդի բոլոր տեսակի կրիչների համապարփակ ցուցակագրում և բովանդակային վերլուծություն։
Հեռուստատեսություն և ռադիո. Բանկային ոլորտի գովազդային ակտիվության մոնիթորինգ՝ 2025 թ. հունվար–հունիս ժամանակահատվածի համար։ Հեռուստատեսային բաղադրիչը ներառել է նաև փիփլմետրիկ ուսումնասիրության տվյալների հիման վրա լսարանի վարկանիշների վերլուծություն՝ ձայնի ճանաչման տեխնոլոգիայի կիրառմամբ։ Ուսումնասիրությունն ընդգրկել է IPTV, թվային և անալոգային մալուխային հեռարձակում, ինչպես նաև եթերային թվային հեռարձակում և մինչև յոթ օր հետաձգված դիտումների վերլուծություն Հայաստանի քաղաքային բնակչության շրջանում։
Առցանց մեդիա և թվային ալիքներ. 2025 թ. հունվար–հունիս ժամանակահատվածում առցանց լրատվական մեդիայի, բաններային և այլ թվային գովազդային ձևաչափերի, այդ թվում՝ Meta-ի, LinkedIn-ի և Google Ads-ի, ինչպես նաև որոնման համակարգերի և այլընտրանքային թվային գովազդային ալիքների մոնիթորինգ։
Հանրային միջոցառումներ և հովանավորություններ. 2025 թ. հունվար–հունիս ժամանակահատվածում հանրային, գործարար և մշակութային միջոցառումների, սոցիալական պատասխանատվության (CSR) ծրագրերի, ինչպես նաև ստեղծարար և այլընտրանքային միջոցառումների հովանավորությունների միջոցով բրենդների ներկայության մոնիթորինգ։
Այս ինտեգրված մոտեցումը հնարավորություն է տվել ստանալ բրենդների տեսանելիության, գովազդային ակտիվության, լսարանի հասանելիության և մրցակցային դիրքավորման համապարփակ պատկեր՝ ավանդական, թվային և հանրային հաղորդակցության տարբեր միջավայրերում։
Մենք օգտագործում ենք քուքիներ՝ հասկանալու համար, թե ինչպես է օգտագործվում կայքը։ Կարող եք հրաժարվել՝ կայքը կաշխատի նույնպես։ Գաղտնիության քաղաքականություն