top of page

Մեր մասին

"Մեդիա-Մոդել" ընկերությունը հիմնադրվել է 2001թ.-ին: Արդեն շուրջ 22 տարի է, ինչ "Մեդիա-Մոդել"-ը  խորհրդատվական և հետազոտավերլուծական ծառայություններ է մատուցում ինչպես պետական, քաղաքական և մասնավոր, այնպես էլ հասարակական, արտասահմանյան և միջազգային կազմակերպություներին: "Մեդիա-Մոդել"-ի հետազոտավելուծական խմբում ընդգրկված են ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ` սոցիոլոգներ, սոցիալական աշխատողներ, տնտեսագետներ, վիճակագիրներ, քաղաքագետներ, իրավաբաններ որոնցից 5-ը գիտությունների թեկնածուներ են և դասավանդում են Երևանի պետական համալսարանում և այլ հայտնի Բուհ-երում:

Օգտագործելով քանակական և որակական մեթոդներ, ինչպես նաև համադրական մեթոդաբանություններ, հետազոտական թիմն իրագործում է մասնակցային, գնահատող, մոնիթորինգային, հետախուզական, մարքեթինգային, ինչպես նաև հասարակական կարծիքի այլ տարաբնույթ ուսումնասիրություններ: Կիրառվում է տվյալների որակի վերհսկողության բազմամակարդակ մոդել: Վերլուծական հաշվետվությունները պատրաստվում են փորձագետների և նեղ մասնագետների ներգրավմամբ և գործընկերային մասնակցության եղանակների կիրառմամբ՝ ապահովելով գիտագործնական ուղղվածություն ունեցող ամփոփումներ և կիրառական առաջարկություններ:

2012թ.-ից սկսած "Մեդիա-Մոդել"-ը ծառայություններ է մատուցում նաև վերաբնակեցման, գույքի օտարման և հարակից բնագավառներում: Այս ոլորտում սոցիալական զարգացման մասնագետներից և իրավաբաններից կազմված թիմը վերջին մի քանի տարիներին հաջողված և բարձր գնահատականի արժանացած Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրեր է իրականացնում "Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհի և "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի" տարբեր բաղկացուցիչների շրջանակներում: "Մեդիա-Մոդել"-ի կողմից Իրականացված տարաբնակեցման և օտարման ծրագրերն աննախադեպ են Հայաստանի համար իրենց ծավալի և ընդգրկման մասշտաբների առումով:  

Հուսով ենք, մեր կայքում Դուք կգտնեք Ձեր հարցերի պատասխանները, մասնավորապես մեր կողմից առաջարկվող մասնագիտական ծառայությունների, կատարված հետազոտությունների և իրականացված ծրագրերի վերաբերյալ, իսկ լրացուցիչ հարցերի և առաջարկների դեպքում կարող եք դիմել մեզ:

bottom of page